Հայտնի է, որտեղից են Բարսելոնայի ահաբեկիչները հարձակման համար գումար վերցրել
Բարսելոնայում և Կամբրիլսում ահաբեկչություն իրականացրած անձանց խումբը ևս մեկ ահաբեկչական գործողություն էր ծրագրել թանկարժեք իրերի և ոսկու վաճառքից ստացված գումարներով: Այս մասին հայտնում է «El Confidencial» թերթը:
Ոստիկանությունը հաշվել է, որ 106 բալոն բուտան ձեռք բերելու համար 1.2 հազար եվրո է անհրաժեշտ եղել: Դրանք գնվել են աստիճանաբար, որպեսզի որևէ կասկածի առիթ չլինի:
Այժմ քննիչները պարզում են, թե որտեղից են նենգամիտները ձեռք բերել թանկարժեք իրերը: Չի բացառվում նաև, որ դրանք գողացված են եղել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Բարսելոնայի Ռամբլա փողոցում ֆուրգոնը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ: Մի քանի ժամ անց մեկ այլ ավտոմեքենա Կամբրիլս քաղաքում էր մխրճվել մարդկանց ամբոխի մեջ: Այս երկու ահաբեկչությունների ժամաանկ զոհվել է 14 մարդ, 130 մարդ տուժել է:
Ահաբեկչությունների համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: