Որ մեկին ասում եք «էս ինչ չինար բոյ ունես» է, դուք «չինար բոյ» չեք տեսել. բոլոր ժամանակների աշխարհի ամենաբարձրահասակ մարդը (լուսանկարներ)
Ֆյոդոր Մախնովն է` երբև աշխարհում ծնված ամենաբարձրահասակ մարդը: Ֆյոդորը ծնվել է 1878 թ-ին Բելառուսում` մի հասարակ ընտանիքում: Նա 12 տարեկանում արդեն 2 մետր հասակ ուներ ու պատկերացրեք որքան էր տարբերվում իր հասակակիցներից: Մի օր էլ Վիտեբսկ գնալու ճանապարհին էս մեր իրական հսկային նկատում է կրկեսի տնօրենը ու առաջարկում աշխատել իր համար:
Ֆյոդորը կարճ ժամանակում դառնում է հանդիսատեսի սիրելին` էլ հսկա ձեռքերով քարեր է բարձրացնում, էլ ահռելի փայտե սեղաններ կոտրում` մի խոսքով անում այն ինչ բնորոշ կլիներ իսկական հսկային:
Չմոռանանք սննդակարգի մասին:
Ֆյոդորը միանգամից կարող էր ուտել 20 ձու, 2,5 կգ միս ու կարտոֆիլ ու այս ամենը լրացնել 2 լ. թեյով ու 8 թխվածքաբլիթով: Այսքանից հետո էլ մնում էր մի լավ հանգստանալը: Մեր հսկան կարող էր անգամ 24 ժամ քնել ու այդքանից հետո հազիվ վերականգնել ուժերը:
Հիմա կասեք բա իր հասակին աղջիկ գտա՞վ, որ ամուսնանա: Իր հասակին չէ, բայց 180 սմ հասակով մի ուսուցչուհու գտավ ու ունեցավ 5 երեխա: 1912 թ-ին մեր հերոսը մահացավ: Նրա հասակն այդ պահին շուրջ 284 սմ էր:
Ասածս ինչ է `որ մեկին ասում եք «էս ինչ չինար բոյ ունես» է՞, դուք հըլը չինար բոյ չեք տեսել:
Անիկ Մարգարյան. Ֆեյսբուք: