Պուտինը խոսել է իր ճաշակի և հագուկապի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երիտասարդ դիզայներների հետ խոսելիս հայտնել է, որ իր ոճը պարզ է համարում, իսկ առօրյայում ընտրում է պարզ, սակայն գեղեցիկ հագուստ: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Իմ ոճն ամենապարզն է՝ գործնական, քանի որ ես բացի աշխատասենյակից, գրեթե ոչ մի տեղ չեմ լինում: Ոճը, իմ կարծիքով, նույնն է բոլոր մարդկանց մոտ, ովքեր զբաղվում են նույն գործունեությամբ, ինչ ես, մոտավորապես նույնն է: Առօրյայում ես փորձում եմ ավելի հասարակ հագվել, ինչպես այժմ, որպեսզի հարմար լինի, սակայն, իհարկե, ցանկալի է, որպեսզի դա նաև էլեգանտ, գեղեցիկ լինի»,- ասել է Պուտինը:
Նախագահը նաև նշել է, որ կանացի հագուստի նորաձևությունն արվեստի առաձին տեսակ է համարում, իսկ իր սեփական ոճը դժվարանում է բնորոշել:
«Որպես կանոն, ինչ զգեստապահարանում լինում է, հագնում եմ, բայց նայում եմ, իհարկե, որ պատշաճ լինի, տեսախցիկներ են աշխատում, միլիոնավոր մարդիկ են նայում: Պետք է պատշաճ տեսք ունենալ, իհարկե, սակայն, ինչպես ասեմ, ես այդ հարցով շատ չեմ անհանգստանում»,- հավելել է Պուտինը: