Ալեքսիս Օհանյանի գիշերային «տանջանքները»՝ հանուն հղի Սերենա Ուիլյամսի (տեսանյութ)
Ալեքսիս Օհանյանը, ով շարունակում է հոգ տանել բալիկի սպասող Սերենա Ուիլյամսի համար, տեսանութ է հրապարակել գիշերը սուպերմարկետում գնումներ կատարելիս և գրել. «Ինձ ասացին, որ այստեղ հնարավոր է գտնել այն, ինչ ուզում է իմ հարսնացուն՝ ցուկինի, ծնեբեկ և... ինչպես է սա կոչվում.. արտիշոկ, լո՞ւրջ: Սա հենց այն է, ինչ նա տենչո՞ւմ է այժմ: Դա հրաշալի է»: