Բարսելոնայում անհետացած 7-ամյա երեխան սպանվել է ահաբեկչության ժամանակ
Ավստրալացի 7-ամյա երեխան, ում հարազատներն անհետ կորած էին համարում Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունից, հետո, հարձակման զոհերի թվում է եղել: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «El Pais»-ին:
Թերթի տվյալերով՝ Կատալոնիայի իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն կապ են հաստատել երեխայի հոր հետ, և նա Սիդնեյից ուղևորվել է Բարսելոնա:
Տղան՝ Ջուլիան Քեդմենը, Բարսելոնայում է եղել իր մայրիկի հետ, ով այս պահին հիվանդանոցում է, վիճակը գնահատվում է ծանր: Ավելի վաղ Կատալոնիայի ինքնավար մարզի ոստիկանությունը հաղորդել էր, որ երեխան հենց սկզբից զոհերի և վիրավորների թվում է եղել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին բեռնատարն ընթացել էր փողոցի անցորդների վրա: Ահաբեկչության հետևանքով 13 մարդ է մահացել: