Ավստրիայի ԱԳՆ-ն քննադատում է Էրդողանի քայլերը
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը հայտնել է, որ չի ընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջամտությունն այլ երկրների քաղաքականությանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Die Welt»-ին:
«Էրդողանի մշտական միջամտությունն այլ երկրների ներքին գործերին՝ այն, ինչ տեղի է ունենում ոչ միայն Գերմանիայում, ես չեմ ընդունում»,- նշել է Կուրցը:
Էրդողանը Գերմանիայում ապրող թուրքերին հորդորել է չքվեարկել գործող կանցլեր Անգելա Մերկելի օգտին: Հայտարարությունը քննադատել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը, ով այն «միջամտության ունիկալ ակտ» է որակել:
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ Զիգմար Գաբրիելը պետք է «իմանա իր տեղը»: