Խաղաղ օվկիանոսում հայտնաբերել են 1945-ին խորտակված ամերիկյան ռազմական սուզանավը
Հետազոտողները Խաղաղ օվկիանոսի հատակին հայտնաբերել են 1945-ին խորտակված ամերիկյան «Ինդիանապոլիս» սուզանավի բեկորները: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն՝ հղում տալով «CNN»-ին:
«Microsoft» ընկերության համահիմնադիր Փոլ Ալենի ղեկավարած թիմը կարողացել է նավի բեկորները հայտնաբերել 5․5 հազար մետր խորության վրա։
«USS Indianapolis»-ը վերջին խոշոր ամերիկյան նավն է եղել, որը խորտակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1945-ի հունիսի 30-ին։ Նավը խորտակվել է 12 րոպեի ընթացքում։ Զոհվել էր 883 մարդ, փրկվել 316-ը։