Պուտինը խոստացել է օգնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու թանգարանը «պատշաճ վիճակի բերել»: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «РИА Новости»-ին:
Պուտինը Թեոդոսիայի Այվազովսկու անվան պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկից հետաքրքրվել է, թե ինչ վիճակում է շենքը:
Գայդուկը ՌԴ նախագահին տեղեկացրել է, որ թանգարանի հիմնական կառույցը վերանորոգման ավարտի կարիք ունի:
Պուտինը նաև աջակցել է տնօրենի առաջարկը՝ Ռուսական աշխարհագրական միության ուշադրությունը նկարչի կենսագրության ուսումնասիրությանը հրավիրելու մասին:
Աղբյուրը հավելում է, որ Գայդուկը Պուտինին է նվիրել Այվազովսկու նկարների վերարտադրություններով և գիտական հոդվածներով գիրքը: