Ո՞վ ես դու, որ այդպես խոսես Թուրքիայի նախագահի հետ, ճանաչիր քո տեղը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին այն բանից հետո, երբ վերջինս Էրդողանին մեղադրել է «Գերմանիայում նախընտրական» գործերին խառնվելու մեջ: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Նա իր չափերը չի ճանաչում: Ո՞վ ես դու, որ այդպես խոսես Թուրքիայի նախագահի հետ: Ճանաչիր քո տեղը: Նա փորձում է մեզ դաս տալ: Որքա՞ն վաղուց ես դու քաղաքականության մեջ: Քանի՞ տարեկան ես դու»,- իր խոսքում հայտարարել է Էրդողանը: