Հայկական համույթը՝ «Koktebel Jazz Party»-ին ելույթ կունենա դիստանցիոն ռեժիմով
Ղրիմում մեկնարկել է «Koktebel Jazz Party»-ն: Այս մասին գրում է «Rusarminfo.ru»-ն:
Հանդիսավոր բացումը փառատոնի տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 18-ին: Ջազ փառատոնի և կազմակերպիչները, և հանդիսատեսն ու երկրպագուները հատկապես սպասում են հայկական համույթի ելույթին:
Կազմակերպիչները նշում են, որ այս տարվա «Koktebel Jazz Party»-ին հայկական համույթի ելույթը կարելի է համարել առանցքայիններից մեկը: Սևծովյան գլխավոր բեմին, սակայն, հայկական համույթը ելույթ կունենա դիստանցիոն ռեժիմով:
Նշենք, որ սա արդեն տասնվեցերորդ միջազգային փառատոնն է, իսկ կազմակերպիչը հայտնի հեռուստահաղորդավար և լրագրող Դմիտրի Կիսելյովն է: