Լատվիայում Հայ եկեղեցու հետևորդները ավելի շատ են, քան հրեաներն ու մուսուլմանները
Լատվիայի արդարադատության նախարարությունը հրապարակել է տվյալներ այդ երկրում ապրող կրոնական համայնքների մասին: Այս մասին գրում է «Rusarminfo.ru»-ն:
Ըստ այդմ, 2016 թվականի դրությամբ Լատվիայում կա 1 440 471 հավատացյալ, որից 700 469-ը Բողոքական Լյութերական եկեղեցու հետևորդ են, 337 676-ը՝ կաթոլիկներ, 370 000-ը՝ ուղղափառներ, 53 383-ը՝ Դնեպրոպավլովսկի Պոմորյան եկեղեցու հետեւորդներ:
Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները անցած տարվա դրությամբ կազմում են 525 մարդ, ինչն ավելի շատ է, քան հրեաների և մուսուլմանական համայնքի հավատացյալների թիվը:
Լատվիայում կա 315 հրեա հավատացյալ եւ 295 մուսուլման: