Իսլամական պետությունը ստանձնել է Սուրգուտում բնակիչների վրա հարձակման պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Սուրգուտում բնակիչների վրա հարձակման պատասխանատվությունը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Reuters» գործակալությանը:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանում տղամարդը դանակով հարձակվել էր անցորդների վրա, ինչի արդյունքում 8 մարդ վիրավորվել էր:
Ոստիկանները հարձակում գործած տղամարդուն սպանել էին: