Քայլի Ջեները պատմել է, թե ինչու է ցանկանում հրաժարվել գունավոր կեղծամներից (լուսանկարներ)
«Life Kylie» հեռուստատեսային շուոյի նոր մասում Քայլին հեռուստադիտողներին կատմել է առաջիկա ոճային փոփոխությունների մասին: Այս մասին գրում է «Spletnik.ru»-ն:
36-ամյա Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը ցանկանում է մոռանալ սեփական ծիածանի գույներով հավաքածուի մասին:
«Չեմ ուզում հիասթափեցնել ոչ մեկին, բայց ես ցանկանում եմ ունենալ երկար, սև և գեղեցիկ մազեր»,- նշել է Քայլի Ջեները:
Աստղը նաև նշել է, որ նա միշտ ցանկացել է տարբեր լինել:
«Ես միշտ ցանկանում է տարբերվել բոլորից, փորձել նոր յուրօրինակ ոճեր: Այդպես ես կարողացա հասկանալ, թե իրականում ինչ եմ ուզում: Ես չեմ ուզում լինել տարօրինակ մանուշակագույն մազերով, ես ուզում եմ լինել սովորական աղջիկ՝ բոլորի պես»,- նշել է 20-ամյա հեռուստաաստղը: