Անկարայի քաղաքապետը կրկին վիրավորել է հայերին
Նախկինում ևս «հայ» բառը որպես վիրավորանք օգտագործած Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը շարունակում է իր ռասիստական գործելաոճը։
Գերմանիայի «Կանաչների» կուսակցության թուրք համանախագահ Ջեմ Օզդեմիրի հայտարարության կապակցությամբ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը թվիթթերյան իր էջում նրան «հայի վաստակ» է անվանել։
Ջեմ Օզդեմիրն ավելի վաղ մի հարցազրույցում ասել էր, թե Էրդողանի հետ խոսելու միակ լեզուն նրան իր տեղը ցույց տալն է, ինչն էլ կատաղեցրել էր Անկարայի քաղաքապետին։