Վաճառքի է հանվել Ելցինի լիմուզինը
Սանկտ Պետերբուրգում վաճառքի է հանվել Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի Mercedes-Benz S-klasse Trasco լիմուզինը: Այն արժե մոտ 20 միլիոն ռուբլի:
Համապատասխան հայտարարությունը հայտնվել է մեքենաների վաճառքի կայքում:
Կայքում նշվում է, որ մեքենան ունեցել է միայն մեկ սեփականատեր, իսկ նախագահը նրանով որպես ուղևոր էր մեկնում պաշտոնական հանդիպումների:
Նշվում է, որ մեքենան երբեք վթարի չի ենթարկվել: