Մայր թատրոնը նոր տնօրեն ունի
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել Վարդան Մկրտչյանը։ Մինչ այդ նա ստանձնել էր թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։
Վարդան Մկրտչյանը ծնվել է Ծնվել է 1982թ., Երևանում։
2003թ. ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Սոս Սարգսյանի կուրսը։
2000-2008թթ. աշխատել է Համազգային թատրոնում՝ որպես դերասան։ Խաղացած դերերի շարքում են՝ Չիփ («Գուցե փրկվենք»), Չելիո («Մարիանի քմայքները»), Դանիել («Ծուղակ»), Չարենց («Չարենցի ուղղիչ տունը»), Դաշույն Մեք («Երեքգրոշանոց օպերա»)։
2006թ. Չելիոյի դերակատարման համար արժանացել է ՀԹԳՄ Արտավազդ մրցանակին։
2008թ. USAID-ի «Համայնքային կապեր» ծրագրի շրջանակներում թատրոնի կառավարման թեմայով վերապատրաստում է անցել Բոստոնում և Նյու-Յորքում։
2008-2009թթ. արվեստի կառավարման դասընթաց է անցել ԱՄՆ-ի Ֆլորիդայի պետական համալսարանում։
2009թ. Վարդան Մկրտչյանը Համազգային թատրոնի տնօրենն է։
Արվեստագիտության թեկնածու է, արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի։