Բարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել է 130-ի
Բարսելոնայի Ռամբլա տուրիստական փողոցում ֆուրգոնի կողմից անցորդների վրաերթի հետևանքով տուժածների թիվը հասել է 130-ի: Այդ մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով «El Pais» թերթին:
Նրա տեղեկատվությամբ՝ 16 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է:
Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Իսպանիայի Բարսելոնա և Կամբրիլս քաղաքներում կատարված ահաբեկչական երկու գործողության հետեւանքով զոհվել և տուժել են 33 երկրների քաղաքացիներ:
Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 14 մարդ: Հարձակման պատասխանատվություն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: