Բարսելոնայի ահաբեկչությունը 26-ամյա ավստրալուհու կյանքում երրորդն էր՝ Լոնդոնից և Փարիզից հետո (լուսանկարներ)
Օգոստոսի 17-ին Բարսելոնայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ մարդաշատ Լաս Ռամբլաս փողոցում, տեղի է ունեցել 13 մարդու կյանք խլած ահաբեկչություն: Այս մասին գրում է «The Daily Mail»-ը:
Հատկանշական է, որ ահաբեկչության վայրում է եղել նաև ավստրալուհի զբոսաշրջիկ Ջուլյա Մոնակոն, որին արդեն 3-րդ անգամ է հաջողվում ողջ-առողջ մնալ ահաբեկչական գործողությունից:
Մելբուրնից 26-ամյա աղջիկը ահաբեկչության ժամանակ եղել է նույն փողոցի վրա գտնվող խանութներից մեկում:
Ջուլյան լրագրողների հետ զրույցում նշել է, որ սա երրորդ դեպքն է, որ ինքը Եվրոպայում շրջագայելու ընթացքում հայտվում է ահաբեկչության վայրում: Աղջիկը եղել է նաև Լոնդոնի և Փարիզի ահաբեկչության ականատես:
Ջուլյան նաև նշել է, որ ահաբեկչությունների ականատես լինելու փաստը իրեն չի կանգնեցնի և նոր ինքը մշարունակի ճամփորդել եվրոպական երկրներով: