Մոսկվայում ահաբեկչության սպառնալիքի պատճառով առևտրի կենտրոնից տարհանում են մարդկանց
Ինչպես տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում տալով արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Գոլովինյան փողոցի 5 հասցեում ռումբ կա տեղադրված: Այս մասին գրում է «Росбалт» լրատվական գործակալությունը:
Առևտրի կենտրոնի շենքից դուրս են բերվում բոլոր այցելուներն ու աշխատակիցները:
Նշվում է, որ նախկինում առևտրի կենտրոնի ներկայացուցիչները սպառնալիքներով նամակներ են ստացել:
Ավելի վաղ Մոսկվայի իշխանությունները հայտարարել էին, որ Իսպանիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո մտադիր են անվտանգության մակարդակը բարձրացնել մայրաքաղաքում՝ նախքան քաղաքի օրվա տոնակատարությունը: