ԱՄՆ-ում բժիշկ-թմրավաճառականների հայկական հանցախումբ է ձերբակալվել
Լոս Անջելեսում 12 մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են կեղծ կլինիկաների միջոցով թմրամիջոց պարունակող հաբերի անօրինական վաճառքի մեջ։ Նրանց թվում է 36-ամյա Մինաս Մատիրոսյանը, 52-մյա Արմեն Սիմոնյանը, 66-ամյա Գրիշա Սայադյանը, 50-ամյա Ֆրեդ Մինասյանը, 30-ամյա Հայկ Մաթոսյանը, 27-ամյա Անահիտ Գույումջյանը և 45-ամյա Սաբրինա Գուբերմանը։ Այս մասին հայտնել է Crimerussia.com-ը:
Ձերբակալվածների թվում կա 1 փաստաբան և կեղծ կլինիկաների 7 սեփականատեր, որոնց միջոցով սև շուկայում հայտնվել է առնվազն 2 մլն հաբ, ներառյալ օքսիկոդոն, հիդրոկոդոն, վիկոդին և այլ վտանգավոր թմրամիջոցներ։
Գրեթե բոլոր ձերբակալվածները բնակվում են Լոս Անջելեսի հյուսիսային արվարձան Գլենդելում և դրա մատույցներում։ Բանդայի պարագլուխ է հանդիսանում «Մայք Մազերատի» մականունով Մինաս Մաթոսյանը։
Առաջադրված մեղադրանքներով նրան սպառնում է 165 տարվա ազատազրկում։ Ինչպես կարծում է քննությունը՝ Մաթոսյանն աշխատանքի է ընդունել բժիշկների, որոնց անունից դավադրության մասնակիցները դուրս են գրել դեղատներում օքսիկոդոնի և այլ թմրահաբերի ձեռքբերման դեղատոմսեր, որոնք այուհետև տարածվել են փողոցային թմրավաճառականների միջոցով։
Տանը նստած աշխատանքի համար նա բժիշկներին առաջարկել է ամսական 20 հազար դոլար աշխատավարձ։ Հանցավոր խումբը գողացել է այն բժիշկների անձնական տվյալները, ովքեր հրաժարվել են աշխատել իրենց հետ, և կիրառել նրանց անունները դեղատոմսեր գրելիս։