94-ամյա դատավորը հարևանի երեխաների համար լողավազան է կառուցել (լուսանկարներ, տեսանյութ)
Երբ թոշակառու դատավորի Կիտ Դևիդսոնի կինը` Էվի Դևիդսոնը, մահացավ 2016թ. ապրիլին, Կիտը սկսեց տանջվել իր տանը տիրող ճնշող և մռայլ լռությունից: Զույգը միասին էր ապրել 66 տարի:
Այդ պատճառով 94-ամյա դատավորը որոշեց ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մորրիս քաղաքում գտնվող իր տան ետնամասում հարևան երեխաների համար լողավազան կառուցել, և այժմ նրա տանը այնքան շատ հյուրեր են լինում, որ տանը համարյա երբեք լուռ չէ: