Ջոլին երեխաների հետ դուրս է եկել «քաղցր» գնումների (լուսանկարներ)
Մինչ համացանցում քննարկում են Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի բաժանումն ու հավանական միանալը, դերասանուհին գերադասում է ժամանակ անցկացնել իր երեխաների հետ: Երեկ Ջոլիին նկատել են դստրերի` Շայլոյի և Վիվիենի հետ Լոս Անջելեսի հրուշակեղենի խանութներից մեկում:
Ականատեսների խոսքերով` Ջոլին, աղջիկները, նրանց դայակը և թիկնապահը խանութում անցկացրել են մոտ 25 րոպե, ապա մեծ տոպրակներով մեկնել են անհայտ ուղղությամբ: