2-րդ պայթյունը՝ կատալոնական Ալկանար քաղաքում. վիրավորվել են ոստիկաններ (տեսանյութ)
Կատալոնական Ալկանար քաղաքում թվով երկրորդ պայթյունն է որոտացել.մի քանի ոստիկան է վիրավորվել: Այս մասին գրում է «РИА Новости»-ն` հղում տալով «TV3»-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հինգշաբթի առավոտյան Ալկանարում` թմրանութերի լաբորատորիայում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել, յոթ մարդ վիրավորվել է:
Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել երեկ կեսօրին հենց նույն թաղամասում: Տուժածների մեջ կան մի քանի ոստիկաններ, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում: Կատալոնիայի ոստիկանության ղեկավար Խոսեպ Լյուիս Տրապերոն հայտարարել է, որ պայթյունները կապ ունեն Բարսելոնայում երեկ տեղի ունեցած ահաբեկչության հետ: