Մահվանից 40 տարի անց էլ Էլվիս Փրեսլին շարունակում է միլիոններ վաստակել
Միլիոնավոր մարդկանց սիրեցյալ Էլվիս Փրեսլին, որը մահացել է 40 տարի առաջ՝ 1977 թվականի օգոստոսի 16-ին, շարունակում է միլիոններ վաստակել: Այն ժամանակ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը ցինիկորեն կատակել էր, թե «դա իմաստուն կարիերային որոշում էր». գրում է «BBC-ն»:
Որքան էլ որ անհավանական հնչի, բայց հենց մահը հզոր խթան հաղորդեց Էլվիսի և այլ լեգենդար երաժիշտների՝ Բոբ Մառլիի, Ջիմի Հենդրիքսի, Դևիդ Բոուիի ձայնագրությունների վաճառքների աճին:
Նրանց մահը նաև ձեռներեց երկրպագուներին հնարավորություն ընձեռեց բավականաչափ վաստակելու կուռքերի հետ կապված հուշաիրերի վաճառքից: «Էլվիս Փրեսլի» բրենդի արժեքը կայունորեն բարձր է մնում:
Forbes-ի գնահատման համաձայն՝ 2016 թվականին ռոք-ն-ռոլի արքան վաստակել է 27 միլիոն դոլար և վաճառել է մեկ միլիոն ալբոմ: