17-ամյա մայրը 30 աստիճան շոգին երեխային թողել է մեքենայի մեջ. երեխան մահացել է
Ավստրիայի Բլուդենց քաղաքում 17-ամյա մայրը 30 աստիճան շոգի պայմաններում երեխային մոռացել է մոռացել է մեքենայի մեջ. 2 տարեկան փոքրիկը մահացել է: Այս մասին հայտնում է «APA» պարբերականը:
Անչահաս մորըրիտասարդ մորը «ոչ միտումնավոր սպանություն» հոդվածով մեղադրանք է սպառնում, եթե բժիշկներին հաջողվի ապացուցել, որ երեխայի մահը վրա է հասել չափանց բարձր ջերմաստիճանի պայմաններում փակ տարածությունում գտնվելու հետևանքով: 17-ամյա աղջիկը բացատրել է, որ իր որդին քնել է մեքենայի մեջ, և նա չէր ցանկանում արթնացնել նրան: Նա նաև հայտնել է, որ մոռացել էր, որ իր երեխան մնացել է փողոցում: