Ահաբեկչություն Բարսելոնայում. մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ
Բարսելոնայի կենտրոնական հատվածում՝ Ռամբլա փողոցում, մինիվեն տեսակի մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց ամբոխին: Այս գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «24 Horas» իսպանական հեռուստաալիքին:
Ոտիկանությունը հաստատել է միջադեպի փաստն ու այն որպես ահաբեկչություն որակել: Զբոսաշրջային կենտրոնի մոտակա մետրոյի կայարանն ու խանութները փակվել են:
Իրավապահները խորհուրդ են տալիս մարդկանց չմոտենալ դեպքի վայրին, որտեղ գտնվում են շտապօգնության մեքենաները: Նախնական տվյալների համաձայն՝ ահաբեկչության զոհ են դարձել 13 անձ, վիրավորվել շուրջ 20 անձ