«Turkish Airlines»-ի ուղևորը ինքնաթիռում կոմայի մեջ է ընկել և մահացել
Մավրիկիոսի մայրաքաղաք Պորտ Լուիից Ամստերդամ ուղևորվող ինքնաթիռի ուղևորը մահացել է շաքարային դիաբետի նոպայից՝ չնայած անձնակազմի անդամների՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելու փորձերին: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ «Turkish Airlines» ավիաընկերության ինքնաթիռը նշանակման վայր է հասել Ստամբուլով:
68-ամյա նիդեռլանդցի ուղևորը մեկնումից քիչ անց շաքարային դիաբետի նոպայի հետևանքով կոմայի մեջ է ընկել: Ինքնաթիռի անձնակազմին չի հաջողվել օգնել տղամարդուն, և նա մահացել է ինքնաթիռում:
Նշվում է, որ Ստամբուլ ժամանելուն պես տղամարդու մարմինը տեղափոխվել է տեղի դիարան, իսկ ինքնաթիռը մեկնել է Ամստերդամ: