Սախալինում ադրբեջանցին սպանել է 51-ամյա հայ տղամարդու
Օգոստոսի 15-ին Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դի։ Այս մասին գրում է «Sakhalin.info»-ն:
Իրավապահները կատարված աշխատանքների արդյունքում պարզել են, որ մահացածը ազգությամբ հայ է:
Ոստիկանությունը սպանության կասկածանքով ձերբակալել է 37-ամյա ադրբեջանցու։ Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ նա իր մի քանի ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել հային։
Ստացած վնասվածքից 51-ամյա տղամարդը մահացել է։
Նախնական տեղեկություններով վեճի պատճառը եղել է խանդը. սպանվածը սիրային եռանկյունու զոհ է դարձել: