Բժիշկները երեխայի գլխուղեղից հեռացրել են 9 ամիս առաջ մոռացած վիրակապը
Ռուսաստանի մայրաքաղաքում բժիշկները երեխայի գլխի միջից հեռացրել են բամբակյա վիրակապը, որը ենթադրաբար այնտեղ մեռացել են իր գործընկերները: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն:
Վիրակապը երեխայի գլխում մնացել էր մոտ 9 ամիս:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Երեխային կրկին վիրահատել են այն բանից հետո, երբ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են արյունաբանական և իմունոլոգիայի հիվանդանոց, որտեղ էլ տեղի է ունեցել վիրահատությունը:
Այժմ երեխան շարունակում է մնալ հիվանդանոցում և ստանալ համապատասխան բժշկական օգնություն: