Փառքի աստղի հետևից Հոլիվուդ մեկնելուց առաջ Շառլ Ազնավուրն ընթրել է Օլանդի հետ
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով օգոստոսի 24-ին իր անվանական աստղը կստանա Հոլիվուդի Փառքի ծառուղում, Լոս Անջելես մեկնելուց առաջ ընթրել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի և նրա կնոջ՝ Ժուլի Գայեի հետ Ֆրանսիայի հարավային Բուշ-դյու Ռոն դեպարտամենտի Էգալիեր կոմունայում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆրանսահայ հայտնի հասարակական գործիչ Ռիշար Ֆինդիկյանը։
«Նրա ընկեր Միշել Դրակերն ու նրա կինը՝ Դենի Սավալը, ուղեկցել են մեծն Շառլին։ Հոլիվուդի Փառքի ծառուղում կայանալիք միջոցառմանը ծրագրված է Քիմ Քարդաշյանի և Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությունը»,-ասված է գրառման մեջ։