«Citibank»-ում պատանդներ վերցրած հայ գործարարը 10 մլն ռուբլի պարտք ունի
Գործարար Արամ Պետրոսյանը, ով նախորդ տարի «Citibank»-ում պատանդ էր վերցրել 4 մարդու, ավելի քան 10 մլն ռուբլի պարտք ունի բանկերին և անհատներին: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Պետրոսյանի փաստաբան Ստանիսլավ Մալցիևը նշել է, որ իր պաշտպանյալը մոտ 5 մլն ռուբլի պարտք է Խնայբանկի և ՎՏԲ 24 բանկերին, և նույնքան էլ նա պարտք է անհատների:
Մալտցիևը նաև նշել է, որ իր գործողություններով Պետրոսյանը ցանկացել է պետության ուշադրությունը հրավիրել Ռուսաստանի սնանկացման հարցի վրա:
«Նա կանգնած է եղել սնանկացման եզրին, սակայն նրան ոչ ոք չի լսել, այս ամենն է հրահրել Պետրոսյանին, որպեսզի նման քայլի դիմի»,- նշել է պաշտպանը:
Մոսկվայի շրջանի զինվորական դատարանում օգոստոսի 16-ից սկսել են լսումները՝ Պետրոսյանի տեմ հարուցված քրեական գործի:
Ամբաստանյալը իրեն մասամբ է մեղավոր ճանաչում:
Պետրոսյանի խոսքերով ինքը զղջում է կատարած հանցագորշության համար: «Ես ահաբեկիչ չեմ: Ես ցանկանում եմ պատիժ ստանալ իմ կատարած հանցագործությանը համաչափ»,- նշել է գործարարը:
Ըստ հոգեբանական և հոգեբուժական փորձաքննությունների՝ Պետրոսյանը լիովին առողջ է և նա հստակ գիտակցել է թե ինչ է անում:
Պետրոսյանը 2016թ օգոստոսի 24-ի երեկոյան «Citibank» բանկում պատանդ էր վերցրել 4 հոգու՝ սպառնալով պայթեցնել իր վրա ամրացրած պայթուցիկանման առարկան: Մի քանի ժամ անց նա բաց է թողել բոլոր պատանդներին և հանձնվել: Պարզվել է, որ ռումբը իրականում կեղծիք էր: