Ի՞նչ է նվիրել Վալերիան իր աղջկան 20-ամյակի առթիվ (լուսանկարներ)
Ռուս երգչուհի Վալերիան իր աղջկան ծննդյան օրվա առթիվ մեքենա է նվիրել: Վալերիայի աղջկա համար կրկնակի տոն էր, քանի որ նա նշել է իր 20-ամյակը, ինչպես նաև ավարտել է համալսարանը: Ծննդյան արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի “Rose Bar”-ում, որտեղ հրավիրված են եղել հարազատները, ընկերները, ընտանիքի լավագույն բարեկամները: Նվերը աղջկան հանձնել են Վալերիան և իր ամուսինը: Վալերիայի աղջիկը այժմ պետք է տեղափոխվի Կիև, որպեսզի դասավորի իր կարիերան: Նշենք, որ երգչուհու աղջկա հայրը Վալերիայի առաջին ամուսինն է: Առաջին ամուսնությունից Վալերիան ունի ևս 2 երեխա: