Թրամփի նոր ծաղրական արձանը՝ Նյու Յորքում
Նյու Յորքում տեղադրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձանը, որը նստած է նստարանին և աղավնիներին «թվիթներով» է կերակրում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Newsweek»-ին:
Ինչպես հաղորդվում է, բնական մեծությամբ արձանը ստեղծվել է կավից և նման այլ նյութերից: Հեղինակը Ալեքս Հարդեգան է:
Արձանի հեղինակի խոսքով՝ արձանը չի խորհրդանշում ամերիկացի առաջնորդի նկատմամբ ո՛չ աջակցություն, ո՛չ քննադատություն:
«Ինձ պարզապես հիացնում է նրա թվիթների ուժը: Դա գրեթե արվեստ է, այն մարդկանց խելքահան է անում»,- հայտնել է նա: