Պուտինի հեղինակությունը Թրամփի համախոհների թվում կտրուկ մեծացել է
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնիությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրապետական կուսակցության անդամների թվում երկու անգամ մեծացել է՝ ի համեմատություն 2015 թվականի տվյալների: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղի լրատվամիջոցներին:
Ինչպես նշվում է, հետազոտությանը մասնակցել է 1505 չափահաս ամերիկացի: Այսպես, այս պահին ԱՄՆ-ի բնակիչների 34 տոկոսը Պուտինին վստահությամբ է մոտենում:
Նշվում է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի հայտնիությունը մեծացել է՝ չնայած բացասական ֆոնին, որը տիրում է տեղի լրատվամիջոցներում: