8-հարկանի տորթն ու 10 միլիոն եվրոյանոց մատանին. ռուս բիզնեսմենի և մոդելի շքեղ հարսանիքը (լուսանկարներ)
Նախորդ շաբաթ սամարացի ձեռնարկատեր Ալեքսեյ Շապովալովը պաշտոնապես ամուսնացավ մոդել Քսենիա Ցարիցինայի հետ, ով նրանից երկու երեխա է ունեցել: Հարսանիքն անցել է մեծ շքեղությամբ: Հարսանեկան տորթը 8 հարկ է ունեցել, իսկ դահլիճը լի է եղել սպիտակ ծաղիկներով: Միայն հարսնացուի մատանին գնահատվում է 10 միլիոն եվրո: Այս մասին գրում է Fishki.net-ը: