Ամուսնություն՝ հանուն շոուի վարկածը. Քիմ Քարդաշյանը խոսել է առաջին ամուսնության մասին
«Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուն աշնանը կնշի իր 10 տարին եթերում: Այն եթերում է 2007 թվականին, և այդ ժամանակվանից հայտնի քույրերը դարձան համաշխարհային աստղեր: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Հոբելյանի առթիվ Քիմ Քարդաշյանը և նրա քույրերը հարցազրույց են տվել «The Hollywood Reporter»-ին:
Քիմ Քարդաշյանը խոսել է իր առաջին ամուսնության մասին Քրիս Համֆրիսի հետ: Նա նշել է. «Ինձ թվում էր, որ շոուի ճնշման պատճառով ես հարսանիքին մեծ անհանգստություն ապրցի, նույնիսկ պրոդյուսերներն ասացին, որ ես երջանիկ տեսք չունեմ: Գիշերը մայրիկն անջատեց տեսախցիկն ու ինձ ասաց. «Սա քեզ համար չէ, ինչու չես ուզում գնալ, ես գլուխ կհանեմ սրանից»: Այդ պահին ես որոշեցի, որ եթե ամեն ինչ թողնեմ այդ պահին, ապա շատ մարդիկ կորոշեն, որ ես դա շոուի համար եմ անում: Ինքներդ մտածեք, եթե հարսանիքը պետք է շոուի համար, ապա ինչու ծանրաբեռնես քեզ իրավաբանական խնդիրներով: Մենք իսկական զգացմունքներ ենք ունեցել»: