ԱՄՆ-ի հայտարարություններն ապոկալիպսիսի սցենար են. ՌԴ ԱԳՆ
Եթե ԱՄՆ-ի՝ Հյուսիսային Կորեայի հարցով հայտարարություններն իրագործվեն, դրանք իսկական ապոկալիպսիսի կհանգեցնեն: Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Вести FM» ռադիոկայանի եթերում: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Եթե այն, ինչ մենք լսում ենք Վաշինգտոնից, կարող է իրականանալ, ապա դա, իհարկե, ինչ-որ ապոկալիպսիսի սցենար է»,- հայտնել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ վերջին ժամանակներս հայտարարությունները, որոնք անում է Պենտագոնը, կրկնում են Փհենյանի նախկին սպառնալիքները: Նա նշել է, որ այդ գործողությունները չեն մնա տարածաշրջանի ներսում, այլ կառնչվեն ողջ աշխարհին: