Բարեգործությունը մեր երկրում դարձել է «տեղին ներդրում»՝ փչացնելով բառի գլխավոր իմաստը
Մի օր փող ունենամ (ասենք մոտ 4.000.000 դրամ) տեսնելու եմ՝ որտեղա ավելի շատ փիառվող ու հասարակական ուշադրության կենտրոնում գտնվող բարեգործական ծարգիր ու միանգամից բարեգործություն եմ անելու, որից անմիջապես հետո էտ փողը նկարեմ դնեմ ՖԲ գրեմ.
«Այսօր բարեգերծություն կար, 4.000.000 տվեցի էդ բարեգործությանը».... ու կայքերը նյութեր կգրեն. «Վահան Ազիբեկյանը 4.000.000 դրամ փող տվեց բարեգերծությանը» ու ՖԲ անհատները, իրար հերթ չտալով, կտարածեն էտ նյութերը ու կգրեն. «ապրի այս հայրենասերը» ու այդպես էլ ոչ մեկ չի հասկանա, որ էտ 400 հազարը իմ կողմից փիառ անուղղակի հիասքանչ ներդրում էր՝ անունս բարձրացնելու համար, որի «եկամուտը» կանցնի 4 մլրդ դրամը։
Բարեգործությունը մեր երկրում դարձել է «տեղին ներդրում»... փչացնելով էտ բառի գլխավոր իմաստը՝ բարի գործ կատարելը։
Վահան Ազիզբեկյան. Ֆեյսբուք