Թոփ-10 ամենահարուստ դերասանուհիները
«Forbes» ամսագիրը հայտնել է 2017 թվականի ընթացքում ամենաշատ վարձատրված դերասանուհիներին: Ցանկի առաջին հորիզոնականում «Լա Լա Լենդ» ֆիլմի աստղ Էմմա Սթոուն է, ով վերջին 12 ամիսների ընթացքում 26 միլիոն դոլար է վաստակել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Երկրորդ հորիզոնականում Ջենիֆեր Էնիսթոնն է՝ 25.5 միլիոնով, երրորդում՝ Ջենիֆեր Լոուրենսը՝ 24 միլիոնով:
Նրանց հետևում են Մելիսսա Մակարտին՝ 18 միլիոն, Միլա Կունիսը՝ 15.5 միլիոն, ինչպես նաև Էմմա Սթոունը և Շարլիզ Թերոնը՝ 14 միլիոն դոլարով:
Ութերորդ հորիզոնականում Քեյթ Բլանշեթն է, 9-ում՝ Ջուլիա Ռոբերտսը՝ 12 միլիոնով:
Տասնյակը եզրափակում է Ամի Ադամսը՝ 11.5 միլիոն դոլարով: