«Ժառանգության» սուտը երկար չտևեց
Ինչպես օրերս տարածվեց մամուլում` Ժառանգություն կուսակցության ղեկավար անձնակազմը ամռան ընթացքում հանդիպումներ է ունենում ՀՀ տարբեր խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիամդիր ուժերի հետ` սկսելով ընդդիմության խոշորացման գործընթացը: Այս մասին մասնավորապես խոսել էր կուսակցության ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանը:
Մի կողմ թողնելով այն փաստ, որ գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը հերքեցին նմանօրինակ հանդիպումների եղելությունը` անդրադառանք այն փաստին, որ այդ հանդիպումները հերքում է նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` նշելով, որ ո՛չ ինքը, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը ամռան ընթացքում քաղաքական ուժերի հետ հանդիպումներ չեն ունեցել:
Դատելով ստեղծված իրավիճակից` կարելի է եզրակացնել, որ Ժառանգություն կուսակցության անդամներն առհասարակ տեղյակ չեն միմյանցից, չունեն պատասխանատվության զգացում ու կարող են տարածել ամեն տեսակի ստահոդ լուրեր հանրության ուշադրությունն ինչ որ կերպ իրենց վրա շեղելու համար:
Հ.Գ. Վերջը չհասկացանք` հանդիպել ե՞ք, թե ոչ: Թե՞ դուք էլ չեք հասկանում:
Նարեկ Սարգսյան. Ֆեյսբուք