Սաակաշվիլին վերադառնում է Ուկրաինա. նա հայտնել է վերադարձի օրը
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Ուկրաինա կվերադառնա սեպտեմբերի 10-ին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնել է նա: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Ես վերադառնում եմ Ուկրաինա: Կգամ սեպտեմբերի 10ին, Լեհաստանից կգամ «Կրակովեց» սահմանակետով»,- ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ ինքը հույս ունի, որ այնտեղ իրեն կդիմավորեն համախոհները:
«Մեզ հետ շատ լրագրողներ կլինեն, պատգամավորներ, հասարակ մարդիկ: Ինձ ցանկանում են ուղեկցել ուկրաինացիները, ովքեր ապրում են Լեհաստանում, նրանք շատ են: Ես շնորհակալ կլինեմ, եթե մարդիկ գան սահման»,- հավելել է նա: