Թեյլոր Սվիթը հաղթել է դատը, որով նա սեռական ոտնձգությունների մեջ էր մեղադրում DJ Դավիթին
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիթը հաղթել է իրավական պայքարում , որն ընթաանում էր նրա և DJ Դավիթ Մյուլլերի միջև: Սվիթը մեղադրել է DJ-ին սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին գրում է «New York Post»-ը:
Դատարանը նշանակել է սիմվոլիկ գումար վնասի հատուցման համար:
Թեյլորը խոստացել է նվիրաբերել գումար է օգնել այն մարդկանց, ովքեր տուժել են սեռական բռնության արդյունքում:
«Հուսով եմ, որ ես կարող եմ օգնել մարդկանց, որոնց ձայները պետք է լսվեն և, հետևաբար, ես գումար կտրամադրեմ տարբեր կազմակերպությունների, որոնք օգնում են սեռական բռնության զոհերին» - ասել է երգչուհին: