Սոչիի օդանավակայանում վառել են Հայաստանից ներկրված 280 կգ ձուկը
Այսօր Կրասնոդարի երկրամասում «Ռոսսելխոզնադզորի» աշխատակիցներն առգրավել են 20 արկղ ձուկ, որն առողջավայր էր ուղարկել Հայաստանից։ Այս մասին գրում է «VestiSochi»-ն:
Ընդհանուր 280 կգ քաշով բեռը Սոչի էր ներկրվել առանց ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի և մթերքի պահպանման պայմանների ու ժամկետի մասին նշագրումների։
Դրա հետ կապված որոշում է ընդունվել վառել ձուկը Սոչիի օդանավակայանի սանիտարական վառարանում: