Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել: Այս մասին գրում է «Mk.ru»-ն:
57-ամյա տղամարդը Երևան էր թռչում դստեր հետ, սակայն գիշերը ժամը 02.45-ին նրա ինքնազգացողությունը վատացել է։
Տղամարդուն տեղափոխել են օդանավակայանի բուժկետ, բայց փրկել չի հաջողվել՝ նա մահացել է սրտային սուր անբավարարվածությունից։
Ինչպես հայտնում է աղբյուրը, որ մինչ օգոստոսի 14-ը ուղևորը բուժվել է հիվանդանոցում՝ օնկոլոգիական հիվանդությունից։