Բարաք Օբամայի գրառումը «Twitter»-ում հավաքել է բոլոր ժամանակների ամենաշատ հավանումերը (լուսանկար)
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, ինչպես Դոնալդ Թիամփը, «Twitter»-ում շատ ակտիվ է: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:
«Favstar.fm» կայքը հրապարակել է տվյալներ՝ ամենաշատ հավանումներ հավաքած նյութերի: Այդ ցուցակում բոլոր ժամանակների առաջատարն է դարձել Բարաք Օբամայի արած գրառումը:
Օբաման իր միկրոբլոկում մեջբերում էր կատարել Հարավային Աֆրիկայի քաղաքական և հասարակական գործիչ Նելսոն Մանդելային:
«Ոչ ոք չի ծնվում ատելու համար մյուսին մաշկի գույնի համար, տարածաշրջանի կամ կրոնի: Մարդիկ սովորում են ատել, ու եթե նրանք սովորում են ատել, ապա նրանց պետք է սովորեցնել սիրել, որովհետև սերը շատ ավելի բնական է ու հատուկ մարդկային սրտին, քան դրա հակառակը»:
"No one is born hating another person because of the color of his skin or his background or his religion..." pic.twitter.com/InZ58zkoAm
— Barack Obama (@BarackObama) 13 августа 2017 г.