Ստամբուլում զինված անձը շենքերից մեկի կտուրից անկանոն կրակ է բացել (տեսանյութ)
Սատմբուլի Էսենյուրթ թաղամասի շենքերից մեկի տանիքին բարձրացած Մեսհուր Ուզել անունով տղամարդը շարունակական կրակ է բացել անցորդների ուղղությամբ: Հրազենից արձակված կրակոցների հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ: Դպեքի վայր ժամանակ ոստիկանները երկար ժամանակ չեն կարողացել կասեցնել տղամարդու վտանգավոր և հանցավոր գործողությունները: Այս մասին գրում է «haberler.com»
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ տղամարդը ցանկացել է ինքնասպան լինել, սակայն ծնոտին ուղղված կրակոցը խափանվել է և չի կրակել, ինչից հետո ոստիկաններին վերջապես հաջողվել է բռնել Ուզելին:
Պարզվել է, որ տղամարդը նման քայլի է դիմել եղբայրների հետ ունեցած անհաշտության պատճառով: