Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը (տեսանյութ)
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մի շարք
հատվածներում 2017 թ. ծրագրով ընթանում են հիմնանորոգման և բարեկարգման
աշխատանքներ:
Բացի նախատեսվածից, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նաև
Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման (Մ-3) միջպետական ավտոճանապարհի
170-րդ կմ հատվածում`Տառերի պուրակի հարևանությամբ: Արդեն բարեկարգվել են
պուրակին հարակից ճանապարհները և հրապարակը:
Իրականացվել են 3500 քմ ասֆալտապատման աշխատանքներ: Ստեղծվել է
ավտոկայանատեղի, տեղադրվել են աղբամաններ:
Զբոսաշրջային մեծ հետաքրքրություն ներկայացնող Տառերի պուրակի տարածքի և
հարակից ճանապարհների բարեկարգման աշխատանքներն իրականացրել է «Սիսիանի
Բուատ» ճանապարհաշինական ընկերությունը: