Մերկ տղամարդը փորձել է ընդհատել Dolce & Gabbana-ի ցուցադրությունը
Միլանում Dolce & Gabbana-ի տղամարդու հագուստի նոր հավաքածուի ցուցադրությունը ձախողվել է մուտք գործած մերկ տղամարդու պատճառով:
Անսպասելի հյուրը վազել է դեպի բեմահարթակ՝ հենց ցուցադրության ժամանակ և ամբողջությամբ մերկ հայտնվել հանդիսատեսի առջև, մինչ նրան անվտանգության աշխատակիցները հեռացրել են սրահից:
Մերկ տղամարդու ինքությունը, ինչպես նաև այդպես վարվելու պատճառը դեռևս անհայտ է:
Հիշեցնենք, որ վերջերս ընկերության դիզայներներ Դոմենիկա Դոլչեին և Ստեֆանո Գաբանային դատարանը երկուսուկես տարի ազատազրկման է դատապարտել՝ պարտքերը չվճարելու համար: