2 օր է՝ տպավորություն է, որ ազգիս կեսը ժառանգական պաժառնիկ է, մյուս կեսն էլ ժառանգական պաժառնիկ բաջանաղ ունի
Երկու օր դիմացա, բայց էլ չի լինում: ֆեյսբուք մտնել չի լինում նվնվոցի ու վայ-վույի պատճառով: Անտառային հրդեհներ, ցավոք սրտի, լինում են ու աշխարհում դրանք բնավ եզակի բնույթ չեն կրում:
Ու երբ լինում է խոշոր հրդեհ, այն մարելը բավականին բարդ է լինում, անգամ այն երկրներում, որոնք ո՛չ սահմանափակված են ռեսուրսներով, ո՛չ էլ կարող են ասել, որ իրենց մոտ դա եզակի բնույթ է կրում: Հեն ա, այն Կալիֆորնիայում տարին մեկ բնակավայրեր են էվակուացնում նենց հսկայական հրդեհներ են լինում, որոնք չեն կարողանում միանգամից լոկալիզացնել ու մարել:
Երկու օր է տպավորություն է, որ ազգիս կեսը ժառանգական պաժառնիկ է, մյուս կեսն էլ ժառանգական պաժառնիկ բաջանաղ ունի:
Կոնստանտին Տեր-Նակալյան. Ֆեյսբուք