Կրակոցներ՝ Ստոկհոլմում. կա զոհ
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի շրջաններից մեկում կրակոցներ են հնչել: Դեպքի հետևանքով մահացել է մեկ մարդ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Aftonbladet»-ին:
Ոստիկանություն են զանգահարել միանգամից մի քանի անձինք, ովքեր հաղորդել են դեպքի մասին: Դեպքի վայր ժամանած իրավապահները երկու վիրավորի են հայտնաբերել: Մեկը վիրավորվել էր կրծքից և գլխից, նա մահացել է: Մյուսի ոտքին էին կրակել, նրա կյանքը փրկել հաջողվել է:
Ականատեսների խոսքով՝ հարձակվողը կրակել է ավտոմատից: Նա դիմակով է եղել և սպիտակ մեքենայով թաքնվել է: Այժմ իրավապահ մարմինները որոնում են նրան, հարուցվել է քրգործ: